«Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում» ծրագրի հետազոտական խմբի անդամ Նաիրա Սահակյանը 2023 թ. հունիսի 19-20-ը ԱՄՆ Իլինոյս նահագնի համանուն համալսարանում (University of Illinois at Urbana-Champaign) մասնակցել է «Նոր հայացք ինքնիշխանությանը Եվրասիայում» (New Views on Sovereignty in Eurasia) աշխատաժողովին, որում ներկայացրել է իր հետազոտության արդյունքները։ Ն. Սահակյանի զեկուցումը նվիրված էր պատերազմական խոսույթներին հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտության պայմաններում (զեկույցի վերնագիրը՝ «The Azerbaijan-Türkiye-Armenia Triangle: Transformations of War Narratives through the Speeches of State Leaders»)։