«Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում» թեմայի հետազոտական խմբի անդամները.
Խմբի ղեկավար
Վահրամ Տեր-Մաթևոսյան
termatevosyan@aua.am
Վահրամ Տեր-Մաթևոսյանը գիտությունների դոկտոր է (Բերգենի համալսարան, Նորվեգիա) և համակից պրոֆեսոր։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, նույն համալսարանի նախագահի ակադեմիական հարցերով օգնականն է։ Նա երեք մենագրության և մի քանի տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է, որոնք հիմնականում տպագրվել են Scopus և Web of Science-ում ինդեքսավորվող առաջատար պարբերականներում: Նա նաև համահեղինակել է աշխատություն նվիրված Թուրքիայի Հանրապետության պատմությանը, ինչպես նաև՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Նա գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է քեմալականությունը, քաղաքական իսլամը, քաղաքական կուսակցությունները և ընտրությունները, ինչպես նաև` հայ-թուրքական և թուրք-ռուսական հարաբերությունները։ 2021 թ․ գիտության կոմիտեն նրան ճանաչեց բարձր արդյունավետությամբ գիտաշխատող։
Խմբի անդամներ
Արաքս Փաշայան
araks.pashayan@ysu.am
Արաքս Փաշայանը պատմական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ։ Նա զբաղվում է քաղաքական իսլամի, միջազգային հարաբերություններում իսլամական գործոնի, Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամի նշանակության, արցախյան խնդրի վերաբերյալ իսլամական աշխարհում ձևավորված տեսակետների, արաբական-իսլամական աշխարհում հայկական սփյուռքին առնչվող թեմաների ուսումնասիրության խնդիրներով։ Հարյուրից ավելի հոդվածների և չորս մենագրությունների հեղինակ է։
Ռուբեն Մելքոնյան
rubenmelkonyan@ysu.am
Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Նրա հետազոտությունները նվիրված են Թուրքիայի նորագույն պատմության և աշխարհաքաղաքականության հիմնախնդիրներին։ Նրա գիտական հետաքրքրությունների շարքին են պատկանում Թուրքիայում հայության ու այլ փոքրամասնությունների խնդիրների ուսումնասիրությունը, հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և այլն։ Նա բազմաթիվ մենագրությունների և գիտական հետազոտությունների հեղինակ է։ Մի քանի տարի շարունակ, այդ թվում և 2021 թ․, Գիտության կոմիտեն Ռուբեն Մելքոնյանին ճանաչել է որպես բարձր արդյունավետությամբ գիտաշխատող։
Նազելի Նավասարդյան 
ծրագրի ակադեմիական համակարգող
n.navasardyan@ysu.am
Նազելի Նավասարդյանը պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող։ Հրավիրյալ դասախոս է ԵՊՀ արևելագիտության և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ֆակուլտետներում, շուրջ 10 տարի դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Աշխատել է նաև ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնում: Նա զբաղվում է Իրանի նոր և նորագույն պատմության, Իրանի արտաքին և ներքին քաղաքականության հիմնահարցերով, Կասպյան- Կենտրոնասիական և Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներով։ Հեղինակ է ավելի քան 15 հոդվածների և մեկ մենագրության։
Վարդան Ոսկանյան
vardan.voskanian@ysu.am
Վարդան Ոսկանյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ։ Նրա հետազոտությունները նվիրված են Իրանի և Ադրբեջանի պատմությանը, մերձկասպյան տարածքների ու Աֆղանստանի էթնո-լեզվաբանական խնդիրներին և այլն։ Նրա հետազոտությունները լույս են տեսել Հայաստանի և օտարերկրա հեղինակավոր պարբերականներում։
Նաիրա Սահակյան
naira.sahakyan@aua.am
Նաիրա Սահակյանը փիլիսոփայության դոկտոր է (Ամստերդամի համալսարան, Նիդերլանդներ), Հայաստանի Ամերիկյան համալսարանում ասիստենտ պրոֆեսոր։ Նրա հետազոտության հիմնական թիրախում էթնոկրոնական նացիոնալիզմն ու քաղաքական խոսույթներն են Կովկասում և Մերձավոր Արևելքում։ 2018-2023թթ․ դր․ Սահակյանը այցելու գիտնական է եղել Քեմբրիջի, Իլլինոյսի և Վաշինգթոնի համալսարաններում։ Նա հեղինակ է երկու մենագրության և մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների։
Վարուժան Գեղամյան
vgeghamyan@ysu.am
Վարուժան Գեղամյանը պատմական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դոցենտ։ Նա զբաղվում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ու պատմական մարդաբանությամբ, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացներով։ Նա ավելի քան տաս գիտական հոդվածի և չորս կոլեկտիվ մենագրությունների հեղինակ է, որոնք նվիրված են Թուրքիայում, Ադրբեջանում և Մերձավոր Արևելքում քաղաքական մշակույթի տարաբնույթ խնդիրներին։