
«Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում» ծրագրի շրջանակներում հետազոտական խմբի անդամներ Ռուբեն Մելքոնյանը և Վարուժան Գեղամյանը համահեղինակել են Թուրքիայում իսլամական ազգայնականության որոշ դրսևորումների վերաբերյալ հետազոտություն, որը ներառվել է «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուղին (1923-2023 թթ.)» կոլեկտիվ մենագրության մեջ։ Մենագրությունը լույս է տեսել ԵՊՀ հրատարակության կողմից։
Գրքում ներկայացված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության ու ձեւավորման առանցքային փուլերը: Քննության են ենթարկված Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ կուսակցությունների պատմությունը: Ներկայացված են նաեւ ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացված քաղաքականության հիմնական փուլերն ու հետեւանքները: