Հոդված | Ժողովրդի ռեիսը

Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում» ծրագրի շրջանակներում հետազոտական խմբի անդամ Վարուժան Գեղամյանը հեղինակել է «Ժողովրդի ռեիսը. Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդանշական տիտղոսի դերը թուրքական քաղաքական մշակույթում» գիտական հոդվածը, որը հրապարակվել է «Արևելագիտության հարցեր» գիտական պարբերականում (ՀՀ ԲՈԿ ցանկ)։ Այն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի ոչ պաշտոնական տիտղոսի՝ «ռեիսի» կառուցարկման պատմությանը և քաղաքական մշակույթում վերջինիս տեղին։

Հոդվածի ավելի մանրամասն սեղմագիրը ներկայացնում ենք ստորև. «Հոդվածում վերլուծության է ենթարկվում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տրված «ռեիս» տիտղոսը։ Դիտարկելով այն որպես խորհրդանիշ՝ քննարկվում են «ռեիսի» պարու-նակած խոսույթային իմաստները եւ դրանց տեղը թուրքական քաղաքական մշակույթում։ Հեղինակի հիմնական թեզն այն է, որ «ռեիսի» կիսապաշտոնական խորհրդանիշը գիտակցաբար կառուցարկվում է պետական եւ ոչ պետական տարբեր դերակատարների կողմից՝ թե՛ անձամբ Էրդողանի, թե՛ կառավարող ուժի իշխանության ու դավանած գաղափարախոսությունների լեգիտիմացման եւ դրանց շուրջ հանրային աջակցության ապահովման նպատակով։ «Ռեիս» տիտղոսի շնորհիվ Էրդողանը հնարավորություն է ստանում նաեւ իր մենիշխանությանը հաղորդել սրբազնային հատկություններ՝ այդպիսով էլ ավելի ամրապնդելով իր իշխանության հիմքերը եւ անձի պաշտամունքը»։